HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին Մալիում ֆրանսիացի զինծառայողների մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ցավակցական հեռագրում մասնավորապես ասվում է հետևյալը․

«Խոր ցավով տեղեկացա Մալիում ուղղաթիռների բախման արդյունքում տասներեք ֆրանսիացի զինծառայողի մահվան մասին, որը ֆրանսիական բանակի համար ամենամեծ կորուստն է վերջին երեսուն տարվա ընթացքում։

Ֆրանսիայի համար սգո այս դժվարին պահին, խնդրում եմ ընդունել հայ ժողովրդի և անձամբ իմ խորին ցավակցությունները՝ Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին։ Կիսում ենք զոհվածների ընտանիքների և հարազատների խոր վիշտը և կսկիծը»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Մալիում երկու ուղղաթիռների բախման հետևանքով զոհվել էր ֆրանսիացի 13 զինծառայող։ Նրանք մասնակցում էին «Իսլամական պետության» հետ կապեր ունեցող ահաբեկչական խմբավորումների դեմ օպերացիային։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter