HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանում ցրելու են խորհրդարանը

Այսօր՝  նոյեմբերի 28-ին, կայացել է «Յենի Ադրբեջան» (Նոր Ադրբեջան) իշխող կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել ցրել օրենսդիր մարմինը՝ Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսը։ 

«Յենի Ադրբեջան» կուսակցությունը մեծամասնություն է կազմում խորհրդարանում, ընդհանուր 125 նստատեղերում ունի 69 պատգամավոր, անկախ պատգամավորների թիվը 53 է, իսկ ընդդիմություն են համարվում «Հայրենիք» կուսակցությունը՝ 1 պատգամավոր, եւ «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունը՝ 2 պատգամավոր։

Որոշումը, ըստ երեւույթին, խորհրդարան կներկայացվի արդեն իսկ վաղը։ Նոր ընտրություններ անցկացնելու ամսաթիվը պարզ կլինի մոտակա օրերին։ Որոշման պատճառը դեռ հստակ չէ, տարբեր աղբյուրներ տարբեր պատճառներ են նշում։ 

Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները կայացել են 2015 թվականի նոյեմբեր ամսին։ Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter