HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում

Նոյեմբերի 29-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: 

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցել են ընթացող շինարարական աշխատանքների ու առկա խնդիրների մասին: Հանձնարարվել է հստակեցնել շինարարական աշխատանքների վերջնաժամկետները:

Ծառայության տնօրենը ևս մեկ անգամ շեշտեց, որ ծառայությունը պետք է իրականացվի Փրկարար ծառայության կանոնագրքի պահանջների հստակ պահպանմամբ: Բարձրացվել է ծառայողական գործունեության օբյեկտիվ գնահատման հարցը:

Դեկտեմբերի 7-ին ընդառաջ, որը նշվելու է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր, բոլոր մարզերում նախատեսվում են միջոցառումներ: Քննարկվել են իրականացվող միջոցառումների հետ կապված հարցերը:

Փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը տվել է մի շարք հանձնարարականներ ծառայության արդյունավետ կազմակերպման և կարգապահական խնդիրների հետ կապված:

Խորհրդակցությունից հետո կայացել է ԱԻՆ ՓԾ տնօրենի ուսումնական խմբի հերթական պարապմունքը, որի ընթացքում ներկայացվել են մի շարք զեկույցներ: «Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության կիրարկման վերլուծություն» թեմայով զեկույցով հանդես եկավ Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Տ. Գիդաչյանը, «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը նավթամթերքների բազաներում» թեմայով` ԱԻՆ վետերանների խորհրդի անդամ Ա. Սիմոնյանը, ինչպես նաև` «ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների ուժերն ու միջոցները հրդեհաշիջման, վթարափրկարարական և կենցաղային կանչերին ներգրավելու կարգի վերաբերյալ» թեմայով` Փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Այնուհետ ներկայացվեցին ծառայողական հրատապ խնդիրների վերաբերյալ հաղորդումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter