HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիչինա-Սեբաստիա խաչմերուկում քաղաքացի է վրաերթի ենթարկվել

Դեկտեմբերի 14-ին` ժամը 13:42-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ford Transit մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Մ., ծնված 1997 թ.) վրաերթի է ենթարկել Ազնիվ Ս.-ին (ծնված 1959 թ.):

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են կայուն ծանր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter