HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գանձաքար գյուղում երկու դի է հայտնաբերվել․ նախնական վարկածը՝ թունավորում շմոլ գազից

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 22:05-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում տեղի է ունեցել շմոլ գազից թունավորում:

Ժամը 22:42-ին կապ է հաստավել Իջևանի բժշկական կենտրոնի հերթապահի հետ, ով տեղեկացրել է, որ ժամը 21:10-ին  Գանձաքար գյուղի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկում շմոլ գազից թունավորման վերաբերյալ ահազանգ է ստացվել:

Ըստ նախնական տվյալների՝ բնակիչներ Ռազմիկ Շ.-ն (ծնված 1978թ.) և Վարդուհի Ն.-ն (ծնված 1982թ.) մահացել են շմոլ գազից թունավորման հետևանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter