HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 00:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 80-րդ կմ-ին «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Դավիթ Մ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում. ուղևորը (ինքնությունը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ուղևորներ Խաչատուր Գ.-ն (ծնված 1985 թ.) և Սեյրան Գ.-ն (ծնված 1970 թ.) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter