HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագանին հաստատել է Երևանի 2020թ. բյուջեն

Երևանի ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2020թ. բյուջեն: Այս մասին հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Համաձայն որոշման՝ բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 107,146,776.0 հազ. դրամի չափով` 2019թ. բյուջեով ի սկզբանե հաստատված 83,077,572.1 հազ. դրամի դիմաց: Ծրագրված եկամուտները գերազանցում են 2018թ. փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները 38,478,717.0 հազ. դրամով կամ 56.0 %-ով:

Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 27,020,249.6 հազ. դրամ՝ 2019թ. նախատեսվածից 3,079,373.9 հազ. դրամով ավելի, իսկ 2018թ. սեփական եկամուտների փաստացի կատարողականից՝ 5,615,152.8 հազ. դրամով կամ շուրջ 26.23%-ով ավելի

2020թ. բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 116,259,587.5 հազ. դրամի չափով, որի ամբողջ ծավալի շուրջ 90.3%-ը կամ 104,969,085.3 հազ. դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), իսկ պակասուրդը՝ նախատեսվում է 9,112,811.5 հազ. դրամի չափով:
Որոշման նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նշել է, որ բյուջեն կազմելիս հաշվի են առնվել Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագրով նախատեսված գերակայություններն ու առկա հնարավորությունները, 2020թ. ծրագրի առաջնահերթությունները, 2019թ. ընթացքում իրականացված ծրագրերի հիմնական ուղղություններն ու դրանց կատարման արդյունավետությունը:

Ինչպես ասվում է տարածված հաղորդագրությունում, Երևանի 2020թ. համար նախանշված ծրագրերի իրականացման հիմքում համաչափ և կայուն զարգացման սկզբունքն է և միտված է լինելու բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայր ձևավորելու շարունակականության ապահովմանը, քաղաքային ենթակառուցվածքների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter