HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում ավտովթարի հետևանքով չորս մարդ է տուժել

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 22։59-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են BMW (վարորդ՝ Արտակ Թ․, ծնված 1987 թ․) և «Lada Priora» (վարորդ՝ Սասուն Գ․, ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Հրայր Հ․-ին, Lada Prior» ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Վլադիմիր Ա․-ին (ծնված 1990 թ․) հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել ավտոմեքենաներից․ վերջիններս հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter