HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաջարան-Մեղրի ճանապարհին «ԿամԱԶ»-ը բախվել է արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 15:45-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին այրվում է բեռնատար վարորդը գտնվում է ավտոմեքենայում։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ինքնաթափ բեռնատարը (վարորդ՝ Վանիկ Հ, ծնված 1979 թ.) բախվել է ճանապարհի արգելապատնեշին և բռնկվել վարորդը տեղում մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:29-ին, մարվել՝ 16:55-ին: Այրվել են ավտոմեքենայի խցիկը, անվադողերը և արտահոսած վառելիքը։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter