HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջ է քաշվել նաև Վահան Խալաֆյանին սպանելու վարկածը

Հատուկ քննչական ծառայությունում ստացվել է գողություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործը, որով նախաքննությունը  ապրիլի 15-ից շարունակվում է հատուկ քննչական ծառայությունում:

Վ. Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից  2010թ. ապրիլի 13-ին քրեական գործ է հարուցվել` Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /ինքնասպանության հասցնելը/:

ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ գործով նշանակվել  և 2010թ. ապրիլի 15-ին  անցկացվել է  դիակի դատաբժշկական փորձաքննություն, որին քննիչի թույլտվությամբ ներկա է գտնվել Վահան Խալաֆյանի ազգականը:

Նշանակվել են դատահետքաբանական, մատնադրոշմային եւ մի քանի այլ փորձաքննություններ:

Գործով առաջ են քաշվել մի շարք վարկածներ, այդ թվում` ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցների կողմից Վահան Խալաֆյանին սպանելու վարկածը:

Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter