Ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգների, որպես Մինսկի խմբի եռանախագահող երկիր, ապա Միացյալ Նահանգները կարևոր կառուցողական միջնորդական ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Իսկ իբրև թե առկա կամ հնարավոր թուրքական...
Այսօր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկա ընտրությունների օրինական ընթացքին առնչվող խնդիրներ:
Կիպրոսի արտգործնախարարը նշել է, որ իր երկիրը սատարում է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի խաղաղ ու բանակցային ճանապարհով եւ միջազգային իրավունքի հիման վրա լուծմանը:
Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է 5 քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում...
Ապրիլի 3-ին՝ ժամը 14.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մոտից որովայնի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Սարգիս Նազարեթյանը:
Այսօր տեղի ունեցավ մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի...
Ապրիլի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Ունիսոն» ՀԿ-ն կանցկացնի Հաշմանդամ կանանց և աղջիկների գեղեցկության 6-րդ հանրապետական ֆոտոմրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
«Նրանք իմ հարստությունն են»,- ասաց տնօրենը և հուշեց, թե ինչը կարող է լինել բիզնեսի հաջողության գաղտնիքը. Աշոտ Խաչատրյանի հետ զրույցն ամբողջացրեց Հայաստանին անհրաժեշտ գործատուի տեսակը:
Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին առընթեր «Պատանի հնագետ» դպրոցը միջին և բարձր դասարանների դպրոցականներին հրավիրում է հերթագրվելու դպրոցի 1-ին դասընթացին և պեղումների գործաշրջանին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն: Քննարկվել է եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման 2-րդ փուլի՝...
«Հետքը» նախաձեռնում է խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների օնլայն «հանդիպումներ» ընթերցողների հետ:
2012 թ. հոկտեմբերին Իտալիայի Բերսետո քաղաքում կկայանա «Լուիջի Մալերբա» ամենամյա միջազգային գրական մրցանակաբաշխությունը: Մրցանակը շնորհվում է իտալերենով գրված վիպակների, կարճ պատմվածքների հավաքածուների և սցենարների համար:
Արցախի 8 հասցեի բակում քաղաքապետի այցելության պահին եզրաքարերի նորոգման աշխատանքներ էին ընթանում: Ամբողջությամբ բարեկարգվում և կանաչապատվում են Գուրգեն Մահարի 39 և Ազատամարտիկների 76 շենքերի բակերը: Այստեղ կտեղադրվեն նոր զրուցարաններ ու նստարաններ,...
2012 թ. ՀՀ մարզերի հենակետային դպրոցներում մշակույթի նախարարության աջակցությամբ կկազմակերպվեն վարպետության դասեր արվեստի տարբեր մասնագիտությունների գծով: 2012 թ. 1-ին կիսամյակում հանրապետութայն առաջատար մասնագետները կայցելեն Շիրակի, Արագածոտնի, Լոռու,...
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին: Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ և բուլղար ժողովուրդների միջև պատմական խոր արմատներ ունեցող ջերմ, բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են միջպետական...
Միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերը, որպես կանոն, ծառայում են ոչ թե ի նպաստ քաղաքացիական հասարակության, այլ պորտաբույծ մի հանրույթի, որ տարբեր զեկույցներոմ հանդես է գալիս հասարակության անվան տակ՝ դրանով աղճատելով իրականության...
Նոր համակարգի ներդրումը հնարավորություն կտա ներկայացնելու օբյեկտիվ չափագրման մեխանիզմներ, հայտնաբերելու «լավ», «միջին» և «վատ» դպրոցները` դրանք նախարարության ուշադրության կենտրոնում պահելու և խնդիրներ ունեցող դպրոցներում լրացուցիչ միջոցներ...
Վերջին մի քանի տարում, օրենսդրական դաշտի պահանջների խստացմամբ պայմանավորված, Հայաստանում մասնավոր բուհերի թիվը գրեթե կրկնակի կրճատվել է: Այս մասին այսօր ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող...
Ապրիլի 4-6-ը, 7-ի և 8-ի գիշերները հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ապրիլի 7-ի և 8-ի ցերեկները շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վրկ, ապրիլի 7-ին և 8-ին առանձին վայրերում ուժգնացում՝...
Սերգեյ Լավրովը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանում կայացած ընտրություններում հայ խորհրդարանականների՝ որպես դիտորդ մասնակցության համար և հաջողություն մաղթեց Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նա ասաց, որ ռուսական կողմն...
«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը սկսել է համակարգիչներ հանձնել Արցախի աշակերտներին: Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվեր 3.500 համակարգիչներն արդեն սկսել են հանձնվել Ստեփանակերտի, Շուշիի և Քարինտակի 1-ինից 4-րդ դասարանի բոլոր աշակերտներին և...
Այսօր՝ վատ առավոտյան, հրդեհ է բռնկվել Մոսկվայի Կաչալովսկի շուկայում գտնվող երկհարկանի կառույցին կից պահեստում: Հրդեհի հետևանքով զոհվել է 17 մարդ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
«Բուլղարիայում առկա է հաջողակ հայ համայնք, որի ներկայացուցիչները գործունեություն են ծավալում գործարար ոլորտում, բանկային, առողջապահական և մշակութային բնագավառներում: Նրանք լուրջ կամուրջ են մեր երկրների միջև, և այդ առումով հայ-բուլղարական հարաբերությունները...
Ապրիլի 2-ին ոստիկանության Երևանի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել երկու երիտասարդի:
Ապրիլի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ սուր թունավորումով իրենց մոտ է ընդունվել Այգեստան գյուղի 3 բնակիչ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ տանը սննդի հետ սխալմամբ թունաքիմիկատ օգտագործելու հետևանքով:
Ապրիլի 2-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի արդարադատության նախարարի տեղակալ, դոկտոր Հելմուտ Փալդերին և Բավարիայի գլխավոր դատախազ, դոկտոր Քրիստոֆ Շթրոյցին:
Ապրիլի 4-ին քաղաքացիական հասարակությանը, հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին պաշտոնապես կներկայացվի Մարդու իրավունքների պաշտպանի 2011թ. տարեկան զեկույցը:
Վերջին շրջանում մամուլում հաճախ է դժգոհություն հնչում՝ կապված Մասիսի տարածաշրջանի մի շարք համայնքների տրանսպորտային գծերի աշխատանքի մասով: «ՉԻ» տեղեկություններով՝ այդ տարածաշրջանի թե ավտոբուսային, թե միկրոավտոբուսային երթուղիները պատկանում...
ՄԱԿ-ում Հայաստանի ու Գրենադայի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Դեսիմա Ուիլիամսը ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:
Ո՞վ էր մատնել ոստիկանությանը, որ հայեր են եկել «Ֆորթունա» պանսիոնատ: Գուցե Չինչիվա գյուղում ծերունի՞ն: Նա ինձ տեսնելով ուրախ մոտեցավ՝ «չասես թե մենք ծանոթ չենք, քո դեմքը ինձ շատ ծանոթ է»,-ծիծաղելով ձեռքս է սեղմում ծերունին:
Մաշտոցի պուրակում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների և երկրի էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ
Տարածքի ուսումնասիրության արդյունքում կայացվել է որոշում՝ պայթեցման եղանակով կանխարգելել ձյան շերտի (100մ x 30մ x 3մ) հոսքը: Տեղադրվել է մոտ 20 պայթուցիկ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ պայթեցման աշխատանքները կշարունակվեն...
Ապրիլի 2-ից մայիսի 3-ը Ազգային թատերական ստեղծագործական միավորումը մայրաքաղաքի, մարզերի և Արցախի 30 թատերախմբի ու թատրոնի մասնակցությամբ անցկացնում է «Թատրոն-X» հանրապետական 5-րդ փառատոնը:
Տեղում պարզվել է, որ «Շեն Դեկոր» խանութի բեռնատար վերելակով շինարարական լաստաններ բարձրացնելիս պատվանդանի դուրս մնացած հատվածը հպվել է վերելակի մուտքի վերին շրջանակին: Դրա հետևանքով լաստանը շրջվել է աշխատակից, 1986 թ. ծնված Տիգրան Աջոյանի ոտքին:
Երեկ լրացավ «Ա1+»-ի եթերազրկման տասը տարին:
Երևանի թիվ 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Ռուբեն Սադոյանի աներոջ բնակարանում 8 հոգի է գրանցված: Այնինչ այդքան մարդ, ըստ հարևանների, այստեղ չի ապրել երբեք:
ԱԺ պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտ, «Հրապարակին» տեղեկացրեց, որ երեկ հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: Հակոբյանը նրանց տեղեկացրել է, որ թիվ 19 ընտրատարածքում տիրում է վախի մթնոլորտ, քանի որ գեներալ...
Անշուշտ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՌԴ արտգործնախարարի այցը ունենալու է որոշ իմաստով «նախընտրական» ենթատեքստ
Այնինչ հայկական պառլամենտարիզմը հնագույն և խոր արմատներ ունի և դարեր շարունակ որոշիչ դեր է ունեցել հայ իրականության մեջ, նրա պատմության բախտորոշ դրվագներում հանդես եկել որպես պետականության խորհրդանիշ և ազգային շահերի ջատագով:
Նախ նշենք, որ նախարարության նշված խորհրդի կարիքը բոլորովին էլ չունենք, քանի որ «ոչ մասնագիտական որակումներ» ասվածը նախարարության հերթական մերկապարանոց մեղադրանքը կամ գնահատականն է. պատասխանում այդ «ոչ մասնագիտական» որակումներից գոնե մեկը մատնանշված...
Իսկ փրկարարները ժամանել են առանց տեխնիկայի
ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվում է ժամը 18.00-ից, իսկ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է ժամը 13:30-ից և...