Ոստիկանները երթի մասնակիցներին կոչ էին անում չփակել փողոցի երթևեկելի հատվածը և քայլել մայթերով: Միմյանց չհասկացան ոստիկաններից մեկը և երթի մասնակիցներից կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
«Հարսնաքարը» և դրա նման վայրերը ֆեոդալական կալվածք են հիշեցնում, որտեղ գործում են սեփական կանոնները: «Սամասուդը» հարցեր լուծելու ձև է այնտեղ. օրենքի հանդեպ հարգանք չկա ընդհանրապես:
Աճառյան փողոցի երթևեկությունը դանդաղել էր, ինչպես դանդաղել էր վերակենդանացման բաժանմունքում կյանքի ու մահվան համառ պայքար մղող հայ բժշկի սրտի աշխատանքը… դանդաղել, դանդաղել ու դադարել… Աճառյան փողոցի երթևեկթյունը նորից կվերակենդանա, իսկ...
Խոհարարություն, սպասարկման և ՏՏ ոլորտ. սրանք են Հայաստանում այսօր ամենշատ պահանջարկ ունեցող մասնագիտությունները: Այս եզրակացությանն է հանգել «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանը` համադրելով տարբեր...
Հայաստանում տրվել է լայնամասշտաբ բժշկական ապահովագրության մեկնարկը: ԱԺ առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն ասուլիսի ժամանակ մեծ ոգևորվածությամբ էր խոսում այս ծրագրի մասին:
«Ճիշտ է, դուք ժողովրդից վերցրել եք իշխանությունը»,- նկատեց Ստեփան Սաֆարյանը:
Այն հարցին, թե ինչու են Սևանի համար հատուկ գրված օրենքով թույլատրված 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն Սևանից նախատեսում բաց թողնել ևս 150 միլիոն, հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը պատասխանեց,...
Բնակիչների մտահոգությունը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ թանգարանի կառուցման հովանավորները հինգհարկանու առաջին հարկում գտնվող իրենց ատամնաբուժարանը «առաջ են տվել» մայթի հաշվին: Նրանք մտավախություն ունեն, որ այդպիսի մի բան էլ կարող է կատարվել...
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը կարծում է, որ հասարակական վայրերում մարմնավաճառության ծաղկուն գոյությունը ձեռնտու է առաջին հերթին դրա դեմ պայքարող պետական կառույցներին:
Մինասյանը նշեց, որ նախկին արտգործնախարարի գործը միջազգային մեծ արձագանք է ստացել, մասնավորապես գործընթացով հետաքրքրված է ԱՄՆ դեսպանը, այդ իսկ պատճառով դատական գործընթացում օրենքի տարրը հնարավոր չի լինի ոչ մի կերպ շրջանցել. սա ընդամենը իրավական...
Երբ խմբի անդամները հարց են ուղղել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին, թե ինչու է բջջային կապի սակագինը այդքան կտրուկ բարձրանում Արցախ հասնելուն պես, օպերատորը պատասխանել է` որովհետև դուք մուտք եք գործում ուրիշ պետության տարածք:
«Հայաստանն Աստված ստեղծել է տուրիզմի համար և Նոյին`աշխարհի առաջին տուրիստին, ուղարկել Արարատ լեռ»,- կատակում է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հիշեցրեց, որ մինչև 1992 թվականը մենք տանտիրոջ հոգածությամբ պահպանում էինք հայկական մշակույթի տարրերը Արցախի հյուսիսային շրջանում, իսկ այժմ, երբ այդ հողերը զինադադարից հետո գտնվում են թշնամու տարածքում, հերթով...
«Ինչո՞ւ մեր տղաները պետք է զոհվեն ադրբեջանական զորքի համար հայկական հողի վրա»,- Արկադի Տեր-Թադևոսյանը`հայտնիԿոմանդոսը, օրինակ բերեց Ադրբեջանի մեջլիսում ազգային փոքրամասնությունների ներկայացուցչի խոսքերը, որպեսզի ավելի պատկերավոր դարձնի պատերազմի...
Արդեն կարծես թե «բարի ավանդույթ» է դարձել, երբ հետընտրական շրջանում ներքաղաքական գործընթացների վերաբերյալ ասուլիսների ժամանակ բանախոսները խոսում են ԲՀԿ կուսակցության կոալիցիայի և իշխանության մաս լինել-չլինելու մասին:
Սաֆարյանը համոզված է, որ մեր կողմից տրվող սիմետրիկ պատասխանները` 3 սպանված զինվորի փոխարեն 5 սպանված զինվոր, կարող են կոտրել ադրբեջանցիների քաղաքական կամքը, սակայն դա հարցի լուծում չէ: Ռազմական արկածախնդրությանը ռազմական քայլերով պատասխանելը...
Ընդհանուր առմամբ ծրագրի ընթացքում Հայաստանի և Թուրքիայի առաջատար լրագրողները հրապարակել են ավելի քան 300 հոդված, ռադիո և հեռուստատեսային նյութեր, ակնարկներ:
«Վարչապետը 2010 թ.-ին, Հայաստանում գրքի տարուն ընդառաջ գնալով, խոստացել էր, որ սկսած ներմուծվող թղթից, ինչպես նաև գիրքարտադրության պրոցեսի հաջորդ փուլերի ընթացքում գրքի վրայից կհանվի ԱԱՀ-ն, սակայն մոտ երկու ամիս առաջ վարչապետն արդեն փոխել էր իր կարծիքը՝...
Լրագրողների այն հարցին, թե ով կարող է հավակնել այդ դերին՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ մեկ ուրիշը, Մեսրոբյանն ու Բոզոյանը հայաստանյան շատ այլ քաղաքական փորձագետներից չտարբերվեցին՝ պատասխանելով, թե դեռ...
Նալբանդյան 106/1-ի շրջակայքի մեկ տասնյակից ավելի շենքերի երեխաների համար մի քանի քառակուսի մետր ստվերոտ տարածք է մնացել խաղալու համար: Խաղահրապարակը քանդել են, մանկապարտեզն էլ չկա, ծառերն արմատախիլ են արել, հարակից շենքերի բնակիչներին զրկել են թթվածնից...
«Բարձրակարգ ինժեներն ինչպե՞ս է բարձրացնելու հոմոսեքսուալիզմի դեմ պայքարի հարցն Ազգային ժողովում: Բիզնեսմենն ընդամենը հասկանում է, թե շաքարն ինչպես և որտեղից բերի, երգչուհին ընդհանրապես հեռու է քաղաքականությունից, իսկ մեզ հարկավոր են այնպիսի...
Հարակից շենքերի բնակիչների բողոքները շարունակում են օդում կախված մնալ: Նրանք մտավախություն ունեն, որ հնարավոր երկրաշարժի դեպքում բազմահարկը կարող է թուլացնել իրենց շենքերի սեյսմակայունությունը, այդ տարածքով ջրատարներ են անցնում, ինչը նույնպես...
«Հիշո՞ւմ եք այն ֆիլմը Ջուլիա Ռոբերթսի և Ռիչարդ Գիրի մասնակցությամբ` «Pretty woman»-ը, երբ Գիրի կերպարն ասում է «գեղեցկուհուն»` Օպերան այնպիսի բան է, որ առաջին անգամ դիտելուց հետո կամ մեկընդմիշտ սիրում ես, կամ մեկընդմիշտ ատում. արցախցիները սիրեցին»,- Կոմիտասի...
«Դոլարի արժևորումը սեզոնային բնույթ ունի»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը:
Ֆրանսիացի Բրայսան նշում է, որ հայերը պաշտպանեցին այդպիսով ոչ միայն Հայաստանը, այլ նաև բազմաթիվ դեմոկրատական ազգերի փրկեցին գերմանկան տոտալ տիրապետությունից: Գերմանական բանակի հրամանատարներից Դինտենբուրգը խոստովանում է, որ հայերը մաշեցին թուրքական...
«Խոշոր կապիտալը Հայաստանի նման փոքր երկրում չի կարող պաշտպանված լինել առանց իշխանական լծակների: ԲՀԿ-ն, եթե անգամ փորձի հանդես գալ ռադիկալ ընդդիմադիր դիրքերից, ապա դա լուրջ փորձություն կլինի:
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն մոնիթորինգ է անցկացրել էլեկտրոնային թերթերի շրջանում` պարզելու համար, թե ինչ սկզբունքներով են առաջնորդվել լրատվական այդ միջոցները ընտրությունները լուսաբանելիս: ՀԿ-ի ներկայացուցիչ Սուրեն Դեհերյանի տվյալներով`...
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ ԱԺ ընտրություններից առաջ երևանյան մամուլի ակումնբներում քաղաքական և հասարակական գործիչների ասուլիսների և դրանց լուսաբանումների...
Պատմաբան Վահե Աթանեսյանի խոսքերով՝ մայիսի 21-ին երկկողմանի շքերթ էր կազմակերպվել, ինչն էլ հասարակության մեջ հակասությունների տեղիք է տվել: Սակայն քիչ անց նա հայտարարեց, որ երթին հակադրվողների գործողությունները ինքնաբուխ էին, հենց տեղում կազմակերպվել...
Կանանց իրավունքները պաշտպանող «Կանանց ռեսուրսների կենտրոնը», ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցող «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն առցանց լրատվամիջոցներից պահանջում են ապատեղեկատվություն չտարածել կամ գոնե տարածելուց հետո հանել «Գեյ-շքերթ», «Սրանք...
Խորհրդային տարիներին «Ազդակը» հայրենիքի համար եղել է սփյուռքահայության մասին տեղեկատվություն փոխանցող հազվագյուտ միջոցներից մեկը. թերթի որոշ համարներ զարտուղի ճանապարհներով հասել են Հայաստան, ձեռքից ձեռք են անցել, մաշվել, բայց, այնուամենայնիվ,...
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մոնիթորինգային խմբի օգնությամբ պարզել է պետական կայքերի մատչելիության և հագեցվածության աստիճանը: 52 ցուցանիշով առաջատարը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն է, առաջին հնգյակում տեղ են զբաղեցրել...
«Նախագահական ընտրությունները ոչինչ չեն որոշի, քանի որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանը և ոչ թե Հանրապետական կուսակցությունը առաջիկա հինգ տարում դարձավ դրության տերը»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ...
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը հրատարակել է ադրբեջաներենի առաջին դասագիրքը: Վերջին 4 տարում համալսարանում դասավանդվել է ադրբեջաներեն, բայց առանց դասագրքի՝ տեսությունների հիման վրա:
Խորհրդարանական այս ընտրություններն անցածից տարբերվեցին բռնությունների չնչին քանակությամբ, զանգվածային լցոնումների քանակը նույնպես նվազագույնի էր հասցված, Ընտրական օրենսգիրքը գրեթե ամբողջությամբ բարեփոխման էր ենթարկվել, սակայն «բարեփոխման»...
Իր կողմից հրավիրված բացօթյա մամուլի ասուլիսի ժամանակ 7 օր առաջ հացադուլ հայտարարած և ընտրությունները բոյկոտող Արտավազդ Վարդանյանը մանրամասնում է, թե ինչպես իրեն գիշերով առևանգեցին անհայտ անձինք և պահանջեցին հրաժարվել հացադուլից:
Անհայտ անձիք երեկ երեկոյան առևանգել են ԿԸՀ-ի դիմաց արդեն 7 օր հացադուլի մեջ գտնվող քաղաքացուն` Արտավազդ Վարդանյանին, և տարել իր հայրենի գյուղ` Մուսալեռ` առաջարկելով դադարեցնել հացադուլը:
«Նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործությունն արգելված է օրենքով, այն խախտողը պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության: Սակայն մինչև օրս նման խախտումների մեղադրաքով ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Այսինքն` այս ընթացքում ոչ մի...
Հայաստանի խոշոր քաղաքներում բոլոր պետական դպրոցների և վարժարանների տնօրենների ավելի քան 70 %-ը Հանրապետական կուսակցության անդամ են: Մասնավորապես, Գյումրիում 42 տնօրեններից 32-ը, իսկ Վանաձորում 29-ից 26-ը ՀՀԿ անդամ են, և նրանց կեսն այդ կուսակցությանն...
«Ինչքան բողոքները քիչ են, այնքան ազատությունը քիչ է, ամենաազատ ժողովրդավարական երկրներում ազատությունն ուղեկցվում է ազատ արտահայտվելու իրավունքի օգտագործման բազմաթիվ դեպքերով,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի...
«Հասարակության մեջ ձևավորվել է ընդհատակյա քաղաքացիական դիմադրություն, Հայաստանում այս տարիների ընթացքում անցկացված ամեն մի ընտրություն ժողովրդի համար յուրօրինակ փորձություն է եղել, մարդիկ աստիճանաբար սկսում են արժևորել իրենց քվեն: Կարծում...
«Հայերը Վրաստանի խորհրդարանում նույնիսկ շշուկով «ցեղասպանություն» բառն արտասանելու իրավունք չունեն, քանի որ Հայաստանը Վրաստանին զիջել է մի շարք իրավունքներ այդ երկրի տարածքը որպես տրանզիտային զոնա օգտագործելու դիմաց: Իսկ ադրբեջանցիներն օգտվում...
«Տպավորություն է, որ փողոցի տղաներով կարող են հավաքավել ու խլել ցանկացած լուրջ հասարակական կազմակերպություն»,-իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի` իր իսկ բնորոշմամբ «էքս» նախագահ Մկրտիչ Փիլթոյանը:
Միջազգային դիտորդներն ու փորձագետները շարունակում են նախընտրական գործընթացը ՀՀ-ում որակավորելիս օգտագործել ստանդարտ արտահայտություններ՝ Հայաստանը ժողովրդավարացման փուլում է, նախընտրական գործընթացներում խախտումնեն օրինաչափ են նաև զարգացած...
«Մեր վարդերն այսօր առանց փշի են, եթե չընդունեք դրանք, վաղը կգանք փշոտ վարդերով»: Այսպիսի խոսքերով ավարտվեց բրյուսովցիների այսօրվա երթի հաջորդ փուլը:
Ուսանողներն այժմ հավաքվել են կառավարության շենքի դիմաց եւ հանդիպում են պահանջում վարչապետի հետ:
«Ազգային ժողովում պիտի խոսեմ բանակին ու երիտասարդությանը վերաբերող խնդիրներից, քանի որ բանակում դաստիարակություն է ստանում հայ ընտանիքի ապագա հայրը»,- այսօր ասուլիսում ասաց Արաբկիրի թիվ 4 ընտրատեղամասում մեծամասնականով առաջադրվող Ալեքսան Մինասյանը:...
«Ընտրության գնացողների մեջ կա մի խումբ, որը նյութական խրախուսման դեպքում իր ձայնը կտա կամայական թեկնածուի կամ կուսակցության, բայց դա չի կարող ազդել ընդհանուր պատկերի վրա, ինչը համարում եմ ժողովրդավարական ձեռքբերում»,-այսօր կայացած ասուլիսում...