Թուրքիան անուղղակիորեն մեծացրել է նաև Հայաստանի դերը՝ որպես ահաբեկչության և Թուրքիայի միջազգային խուլիգանության դեմ կանգնած հաստատակամ ուժի:
Ոռոգման ջուրը կարող է թանկանալ։ Դրա մասին է վկայում 2019թ․ հոկտեմբերի 31-ին e-draft-ում հրապարակված «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի զարգացմանն ուղղված հայեցակարգին հավանություն տալու մասին» կառավարության որոշման նախագծը։
Ի՞նչ ես դու ուզում՝ այ սա է գլխավոր հարցը, որին հոդաբաշխ պատասխան չի տալիս կառավարությունը արդեն երկու տարի։
Ուսումնասիրելով գործող ՋՕԸ-երի հաստիքացուցակները` կարելի է որպես վիճակագրություն դուրս բերել հետևյալ ցուցանիշը, որ սպասարկման տարածքի յուրաքանչյուր մոտ 50 հեկտարի հաշվով կա նվազագույնը մեկ ոչ վարչական աշխատող։
Ակնհայտ է, որ մեխանիկական ջրի կրճատումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատման և եթե դրա հիմքում դրվի օրինակ կաթիլային ոռոգումը և բարձրարժեք-չորասեր մշակաբույսերի մշակությունը՝ ապա նաև գյուղոլորտի եկամտաբերության բարձրացման։
Այս մարմնի և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդյունավետ համագործակցությունը հնարավորություն կտա ապահովել ոլորտի վերահսկողությունը՝ ինչին էլ հղում էր անում Ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությունը իր տեսանյութում։
Ապացուցման անհրաժեշտություն չունեցող փաստ է, որ ջրային հարաբերություններում իրավախախտումների դեպքերը բազմաթիվ են և բազմազան։