Ինձ առաջադրված մեղադրանքներն ուղիղ կապված են կոնկրետ պահերին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակների հետ՝ տարբեր անձանց կողմից Շուշիի հանձնման վերաբերյալ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու ժամանակագրության հետ։
Պաշտպանը նշեց, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել «այլ անձանց դեմքերը պարզեցնելու համար»։
Նախաքննությունն ավարտվել է, հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու։
Հիմնավորման մեջ իբրեւ փաստարկ բերվել է Միքայել Արզումանյանի մեծ վաստակը Արցախի Հանրապետության պաշտպանության գործում։ Միջնորդությունը ստորագրած պատգամավորները երաշխավորել են Միքայել Արզումանյանի պատշաճ վարքագիծը մինչդատական վարույթում։
2022 թվականի սեպտեմբերի 1-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով:
Շոուն շարունակվում է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Միքայել Արզումանյանի բերման ենթարկելու հետ կապված զարգացումները գտնվում են Նախագահի ուշադրության կենտրոնում: «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան` այս մասին ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
Ազատության մեջ գտնվող մեղադրյալ Մ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույն օրը որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին։