Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձի ժամանակ հաստատել է, որ Վիլնյուսում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Ավելի վաղ, Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել էր, որ գործարանը նախատեսվում է բացել 2025 թվականին։ Այնտեղ կարտադրվեն Bayraktar TB2 և Bayraktar Akinci անօդաչուներ։
2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի պայթեցման հետևում կանգնած է ուկրաինական կողմը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Թուրքիայից Ուկրաինա «Ազով»-ի հրամանատարների վերադարձը հանդիսանում է պայմանավորվածությունների խախտում, որոնք ձեռք էին բերվել ռուսական գերությունից նրանց ազատ արձակման շրջանակներում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հուլիսի 8-ի առավոտյան Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջանի Լիման քաղաքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի։ Այդ մասին հայտնել է Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն անվանել է միակ մարդը, ով կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։
Պորտուգալիան դարձել է ՆԱՏՕ-ի անդամ 23-րդ երկիրը, որն իր աջակցությունն է հայտնել Հյուսիսատլանտյան Դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը։ Նախօրեին համանման հռչակագիր էր ստորագրվել Բուլղարիայի կողմից, որտեղ Վլադիմիր Զելենսկին այցելել էր երկու օր առաջ։
Ուկրաինա է վերադարձել «Ազով»-ի հինգ հրամանատար։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսին կարող է այցելել Թուրքիա։