Այսօր Երևանի բնակիչ Ալինա Հարությունյանը ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքից վերցրեց իր անձնագիրը՝ ձեռքով ստորագրելու փոխարեն անձնագրում դնելով իր անհատական կնիքը:
«Ի՞նչ է եղել կույր քաղաքացու հետ ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքում» հոդվածի առթիվ ոստիկանության սկսած ծառայողական քննությունը դեռևս ընթացքի մեջ է և կարող է տևել 2 ամիս (օրենքը երկամսյա ժամկետ է սահմանում ծառայողական քննության համար):...
Երևանի բնակիչ Ալինա Հարությունյանի հետ ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքում տեղի ունեցածի առթիվ ոստիկանության սկսած ծառայողական քննությունը եզրափակիչ փուլում է, և հնարավոր է, որ որոշումը կայացված լինի, ու արդյունքները հայտնի դառնան...
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության բաժնի պետ Հայկ Քոչինյանը «Հետքին» հայտնեց, որ այս պահին ոստիկանության աշխատակիցները Ալինա Հարությունյանի տանն են և աղջկա հետ զրուցում են կատարվածի մասին:
Երևանի բնակիչ Ալինա Հարությունյանը մնացել է առանց անձնագրի: Նրա անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, նա Էրեբունու անձնագրային բաժանմունքին դիմել է նոր անձնագիր ստանալու համար՝ հանձնելով ժամկետը լրացած անձնագիրը: Հունիսի 6-ին Ալինան մոր հետ...