Արագածոտնի մարզի Ափնա գյուղի 17/32 ընտրատեղամասը գտնվում է գյուղի միջնակարգ դպրոցում: Հանձնաժողովի նախագահ Արմեն Հայրապետյանը, որը ներկայացնում է ԲՀԿ-ն, «Հետքի» հետ զրույցում նշեց, որ 12:30-ի դրությամբ 389 ընտրողից քվեարկել է 115-ը:
ՀԿԿ-ի վստահված անձը փորձում էր խլել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի ներկայացուցչի ձեռքից տեսախցիկը:
Նշենք, որ ընտրատեղամասում հանձնաժողովի ՀՀԿ-ական քարտուղար Սարգիս Անտոնյանը քվեարկության խցիկում փորձում էր օգնել ընտրողներից մեկին, սակայն հանձնաժողովի նախագահը նկատեց դա և թույլ չտվեց:
Մամուլում տեղ գտած ԱԺ ընտրությունների տեսանկարահանման հետ կապված մի շարք հրապարակումներին ի պատասխան «Յուքոմ» ընկերությունը պարզաբանում է և հիշեցնում։
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեխնիկական սարքավորումը դժվարությամբ է գրանցում ընտրողների մատնահետքը: Գրեթե յուրաքանչյուր երրորդը ստիպված է լինում փորձել բոլոր մատնահետքերը:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 31/ 46 ընտրատեղամասում կուտակումներ են:
Ձրառատ գյուղի թիվ 14/52 ընտրատեղամասում ժամը 11-ին ընտրեց նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը: Նա էլ ընտրողների գերակշիռ մասի նման չէր տիրապետում քվեարկության կարգին:
Այս տեղամասը ունի 1962 ընտրող:
Քվեարկած քաղաքացիներից 12-ը քվեարկել են այլ անձանց օգնությամբ, որը հարուցեց «Ծառուկյան» դաշինքի վստահված անձ Սպարտակ Գրիգորյանի դժգոհությունը: