Վահրամ Այվազյանը սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Զորյան Ինստիտուտի (Տորոնտո, Կանադա) Ցեղասպանգիտության և մարդու իրավունքների 2012 թ.-ի համալսարանական ծրագրի շրջանավարտ է:
Արտակ Մաղալյանը պատմական գիտությունների թեկնածու է, պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը 2007 թ.՝ «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII–XIX դդ.» թեմայով: Աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում որպես գիտաշխատող
Վահագն Եղիկյան, Vaħagn Ɛgħikian: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու A.01.04-տեսական ֆիզիկա մասնագիտությամբ, պաշտպանել է 2011 թ.-ին, ատենախոսության վերնագիրը` «Հոպֆի արտապատկերումներ ու ինտեգրվող համակարգեր»:
Պայծառ Մանթաշյանն արդեն երեք տարի է, ինչ աշխատում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում: 2009թ. դեկտեմբերից ընդունվել է ասպիրանտուրա, իսկ այս տարվա ընթացքում պլանավորում է պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը, որը նվիրված է ֆոտոռեֆրակտիվ...
Հրայր Մանուկյան։ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի առկա ասպիրանտ (3-րդ կուրս) «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» մասնագիտությամբ: Թեման` «Տնտեսական աճի ապահովման ֆինանսական հիմնախնդիրները ՀՀ-ում»: Աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝...
Կարեն Հովհաննիսյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է: Բնագավառը՝ տեսական ֆիզիկա: Ատենախոսության վերնագիրը՝ «Սառեցման ֆունդամենտալ քվանտային սահմանափակումները»։ Postdoc Բարսելոնում՝ ICFO - The Institute of Photonic Sciences հետազոտական ինստիտուտում:
Խաչատուր Մանուկյանը քիմիական գիտությունների թեկնածու է (2006թ.), աշխատել է որպես ասիստենտ ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետում (2006-2010թթ), գիտաշխատող՝ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում (2007-2010թթ), եղել է հրավիրված գիտաշխատող (visiting scholar)` ԱՄՆ Պետդեպարտամենտի «Ֆուլբրայթ»...
Վարդան Մամիկոնյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, աշխատում է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Ա.Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիայի աշխատակից Արմեն Թումասյանի հետ զրուցեցինք վերջին շրջանում հաճախացած երիտասարդական գիտական մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչների...