Դատարանը հրապարակեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել, որպեսզի դատարանը դիմի Սահմանադրական դատարան:
Դատախազությունն ավարտին է հասցրել բողոքում ներկակացած հանգամանքների առնչությամբ իր առարկությունները:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մոտ 40 րոպե առարկություններ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստին:
Պաշտպանական կողմն արդեն ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բոլոր բողոքները:
Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները քիչ առաջ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Քոչարյանի կալանքի հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանին։
Երկրորդ նախագահ Ռոբորտ Քոչարյանի խափանման միջոցի գործով երեկ ընդմիջված դատական նիստը վերսկսվել է: