Ընտրատեղամասում գրանցված է 1780 ընտրող, ինչը նշանակում է, որ արդեն քվեարկել է մարդկանց 36,5 տոկոսը:
9/25 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Մեխակ Պետրոսյանն ասում է, որ իրենց մոտ գրանցված 640 ընտրող է ընտրել ժամը 16:00-ի դրությամբ, միաժամանակ ոչ մի խախտում չի արձանագրվել, շատ հանգիստ, շատ բարձր տրամադրությամբ է ընթանում քվեարկությունը:
Տևական ժամանակ վիճաբանությունից հետո, ըստ Լալայանի, հանձնաժողովի նախագահը ստիպված է եղել արձանագրել խախտում այն մասին, որ թիվ 8/5 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը, այսինքն՝ ինքը, հրաժարվում է խախտում արձանագրել:
Ընտրատեղամասում ներկա են «Իմ քայլը» դաշինքի և ՕԵԿ-ի վստահված անձինք: Վերջիններս վստահեցրին, որ ընտրատեղամասում որևէ արտառոց դեպք չի գրանցվել, կուտակումներ չեն եղել, մատնահետք գրանցող սարքի հետ է խնդիր առաջացել, որն արագ շտկվել է:
Քարոզչական նյութերի հետ կապված մեկ դիտարկված խնդիրը տեղում լուծվել է:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյաններում ընտրախախտումներ արձանագրված չեն։ Խախտումների բացակայության մասին հավաստում են նաև տեղամասում եղած դիտորդները:
Արձանագրվել է նաև քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում ներկայացնելու և ահազանգ կատարելու 89 դեպք: 1 դեպքով ձեռնարկվել է վարչական վարույթ:
Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 600 հրապարակում:
Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը...