Դրանցից 175-ն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ օրենքով նախատեսված ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով:
Այս ընտրատարածքում 1478 ընտրողից ընտրությանը մասնակցել են 409-ը:
Հանձնաժողովի անդամներին հաշվելու ընթացքում օգնում էր թեկնածու Հովիկ Գուլոյանի վստահված անձը, որը նկատելով մեր արձանագրած փաստը` հեռացավ հանձնաժողովի անդամների կողքից` քվեաթերթիկները հանձնելով հանձնաժողովի անդամներից մեկին:
40 րոպե բացակայելուց հետո, Սարգիս Մելոյանը վերադարձավ՝ հայտարարելով, որ նման ձեւանմուշ տրամադրում են միայն ԱԺ ընտրությունների ժամանակ:
Այս տեղամասում մի քանի քվեաթերթիկների վրա «Բոլորին դեմ եմ» գրառում է արված:
Ահարոն Սահակյանի վստահված անձ Կարեն Մարտիրոսյանը քանիցս ընտրողներին ուղղորդելու փորձեր էր անում, նույնիսկ իր օգնությունն առաջարկեց տարեց կնոջը քվեարկելու համար:
«Եթե բոլոր մարդիկ գալիս են իրենց տատիկների փոխարեն ընտրում, տատիկն է ընտրո՞ւմ: Չէ՞ որ ուղեկցողն է…տատիկն ի՞նչ է իմանում թոռն ինչ է արել»:
Հանձնաժողովի անդամների և վստահված անձանց միջև վեճ սկսվեց։
Հանձնաժողովի քարտուղար Վիոլետա Ամիրխանյանը նշեց, որ ամբողջ օրվա ընթացքում միայն այդ խախտումն է գրանցվել։