HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը կուսումնասիրվի Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ հինգշաբթի՝ 2020 թ. հունվարի 23-ին, Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը երրորդ անգամ կքննվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի՝ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի կողմից՝ համացանցով ուղիղ հեռարձակվող նիստում:

Հայաստանը մեկն է 14 պետություններից, որոնք կդիտարկվեն ՀՊԴ աշխատանքային խմբի կողմից հունվարի 20-ից 31-ը կայանալիք նստաշրջանի ընթացքում: Հայաստանի առաջին և երկրորդ դիտարկումը ՀՊԴ-ի աշխատանքային խմբի կողմից տեղի է ունեցել համապատասխանաբար 2010 թ. մայիսին և 2015 թ. հունվարին:

Դիտարկումը տեղի է ունենում հետևյալ փաստաթղթերի հիման վրա. 1) ազգային զեկույց՝ քննման ենթակա պետության կողմից ներկայացված տեղեկատվություն, 2) մարդու իրավունքների ոլորտի անկախ փորձագետների և խմբերի, մարդու իրավունքների պայմանագրային մարմինների և ՄԱԿ-ի այլ մարմինների զեկույցներում ներառված տեղեկատվություն, 3) այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների, տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության խմբերի կողմից տրամադրված տեղեկատվություն:

Հունվարի 23-ի Հայաստանի դիտարկման համար հիմք ծառայող երեք զեկույցներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter