HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության որոշմամբ՝ տնտեսվարող որոշ սուբյեկտների մոտ տեսչական ստուգումներ են իրականացվելու վեց ամիսը մեկ անգամ

Երեկ Կառավարության որոշմամբ հաստատվեց այն տնտեսավարող սուբյեկտների վերանայված շրջանակը, որոնց մոտ, բնակչության և շրջակա միջավայրի անվտագության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված, ստուգումները իրականացվելու են վեց ամիսը մեկ պարբերականությամբ։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը:

Ստուգումներն անցկացնելու իրավասությունը վերապահվել է երկու տեսչական մարմինների՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին (ՔՏՀԱՏՄ) և Բնապահպահության և ընդերքի տեսչական մարմնին (ԲԸՏՄ)։

Փոփոխությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1925-Ն որոշման մեջ։ 

Կից ներկայացված է ցանկը՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter