HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռայնիսի փողոցում պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով

Օգոստոսի 26-ի առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում, նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն: Քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է. վնասվել է շքամուտքում գտնվող 12 բնակարան։ ԱԻՆ փրկարարական ծառայությունը որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում։ Իրենց ուժերով կամ փրկարարների օգնությամբ շենքի փլուզված հատվածից դուրս է եկել մոտ 20 մարդ:

Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, դեպքի վայրում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության և դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման խնդիրը։

Որոնողական աշխատանքներից և հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter