HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղերձների փոխանակում Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Մայիսի 27-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՈՒԱՀ ԱՀ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: 

ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարն իր ուղերձում նշել է բարեկամության, փոխըմբռնման և վստահության վրա հիմնված երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը, որի գործում Ուրուգվայի հայ համայնքը, որը ձևավորվել է Հայոց ցեղասպանությունից հետո, ունեցել է ուրույն դերակատարություն։ Նշված համագործակցությունը, ի թիվս այլոց, ներառել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, փոխգործակցությունը միջազգային կառույցներում։

Իր հերթին, Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարն ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունները հետագա զարգացնելու ուրուգվայական կողմի շահագրգռվածությունը, ինչի վկայությունն էր Երևանում Ուրուգվայի ռեզիդենտ դեսպանության բացումը։ Ուրուգվայական կողմը հանձնառու է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության շարունակությամբ։ Շեշտվել է Ուրուգվայում ազդեցիկ հայ համայնքի դերը երկրի հասարակական կյանքում, ձևավորելով Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ առանձնահատուկ դրական վերաբերմունք։

Կողմերը վերահաստատել են, որ ձգտելու են այդ հարաբերությունների առավել սերտացմանը՝ համալրելով առկա համագործակցությունը պրագմատիկ և երկուստեք շահավետ նոր ծրագրերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter