HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարը հանդիպել է ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչին

Դեկտեմբերի 14-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԻԵԴ-ի` Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների խախտումներ արձանագրող վճիռների կատարման ընթացքը, պաշտպանության նախարարության կողմից եվրոպական չափանիշներին համապատասխան մարդու իրավունքների պատշաճ ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումները և առկա խնդիրների հաղթահարման ու դրանց հետագա կանխարգելման հեռանկարները:

Վճիռների պատշաճ կատարման համատեքստում անդրադարձ է կատարվել նաև «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԵԽ նախարարների կոմիտեի առաջարկությունների մասով քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ Հայաստանի ՊՆ նախաձեռնությանը: Ձեռք բերված պայմանավորվածությունների պատշաճ իրագործման նպատակով կողմերը համաձայնել են շարունակել ինչպես այս ձևաչափով, այնպես էլ շահագրգիռ այլ կողմերի հետ հանդիպումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter