15 տարի առաջ, Վարազդատ Հակոբյանը լսելով պաշտոնյաների հորդորները, 1 հա խաղողի այգի է հիմնել:
Ինչ վերաբերում է անշարժ գույքին, Լ. Հակոբյանը 2010թ. Շենգավիք վարչական շրջանում դարձել է բնակարանի միանձնյա սեփականատեր:
Մենք ոչ մի օգնություն չենք ուզում կառավարությունից, ընդամենը ոռոգման ջուր
Արտամետի դպրոցում բոլոր դասարաններն են համակազմավորված:
Դատավճիռը բողոքարկվել էր վերաքննիչ, այնուհետև Վճռաբեկ դատարան:
Մեր տեղեկություններով՝ նրան «խորհուրդ» են տվել ինքնակամ դիմում գրել և հեռանալ:
Արմավիրի մարզում ոռոգման ջրի սակավության, բացակայության պատճառով չի մշակվում գյուղատնտեսական նշանակության և տնամերձ շուրջ 10 700 հա հողատարածք:
ՔԿՀ-ներում շատ ավելի մեծ ծավալի թմրանյութի շրջանառություն է իրականացվում, որը կամ վրիպում է աշխատակիցների ուշադրությունից և երբեմն օբյեկտիվորեն հնարավոր չէ հայտնաբերել, կամ՝ աշխատակիցները գումարի դիմաց աչք են փակում այդ հանգամանքի վրա:
Ախտորոշվել է աղիքային ինֆեկցիա, ինչը, նախնական վարկածով, Թալինից բերված խմելու ջրից է:
Տուժել է տնամերձ հողատարածքներում մշակված 230 հա և սեփականաշնորհված հողամասերում մշակվող 94 հա կարտոֆիլի, 56 հա բանջարաբոստանային կուլտուրաների բերքը:
Նախնական տվյալներով` ջրից աղիքային ինֆեկցիայով Արմավիրի հիվանդանոց է դիմել 10 քաղաքացի Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ 6 քաղաքացի է հոսպիտալացվել: Բոլորը Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչներ են:
Հայաստանում չկա կարգավորող օրենք, որը կսահմաներ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների մասնագիտացման պահանջը, նրանց ընտրության ձևաչափը եւ պատասխանատվություն սահմանող իրավական նորմերը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է 202 հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց տվյալ, ովքեր չեն ներկայացրել պաշտոնը ստանձնելու, դադարեցնելու կամ տարեկան հայտարարագրեր:
2019թ. կայացվել է 201,316 վարչական պատասխանատվության ենթարկելու որոշում, 2020-ին՝ 64,479, իսկ 2021թ-ի առաջին եռամսյակում՝ 10,926:
Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուց հետո թեստ-երիզների ձեռքբերման նպատակով Առողջապահության նախարարությունը մայիսի 24-ին հայտարարել է գնման նոր ընթացակարգի մասին:
Արագածոտնի մարզի Արուճ համայնքի ղեկավար Բագրատ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքում գյուղապահովագրության պայմանագրեր դեռ չեն կնքվել:
Արմավիրի մարզում ոռոգման ջրի սակավության, բացակայության, ինչպես նաև ոռոգման ցանց չլինելու պատճառով չի մշակվում գյուղատնտեսական նշանակության և տնամերձ շուրջ 10 700 հա հողամաս: Լուրջ դժվարություններ են ստեղծվում հատկապես մարզի 25 համայնքներում:
2020թ-ին մուտքագրված 65 հայցադիմումից 17-ն է բավարարվել, 5-ը մերժվել է, իսկ 45-ը այս տարվա մայիսի 20-ի դրությամբ գտնվել է դատաքննության փուլում:
Հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում
2009 թ. մայիսի 9-ին Արթուր Բադալյանն մի խումբ ընկերների հետ մեկնել էր Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող Բերդ քաղաքի մոտակայքում գտնվող Նավուր գյուղ `անտառում սունկ հավաքելու:
Բարձրագույն դատական խորհրդից փորձեցինք պարզաբանումներ ստանալ, սակայն չմեկնաբանեցին մեր տեղեկությունը՝ հորդորելով բոլոր հարցերն ուղղել ԱԱԾ-ին: Վերջինիս լրատվական բաժնից ևս չհաջողվեց պարզաբանում ստանալ:
Տաճարը չի գործում, սակայն ներսում կան վառած մոմի մնացորդներ:
Դեռևս հունվար ամսին անդրադարձել էինք կորոնավիրուսով հիվանդ Ֆելիքս Հայրապետյանին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու դեպքին ու հարուցված քրեական գործին:
Մինչդեռ դատարանները ապօրինի են համարել դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու մարզպետի որոշումը:
Համայնքի արդեն նախկին ղեկավարից փորձեցինք ճշտել, արդյոք ինքնակամ է դիմումը գրել, թե պարտադրել են:
Շամիրամ գյուղը ոռոգման ջուր ստանում է հիմնականում Արզնի-Շամիրամ ոռոգման համակարգից, որը սնվում է Սևանա լճից եկող Հրազդան գետի ջրերից:
«Դատաբժշկի մոտ գնացել եմ, վնասվածք հայտնաբերվել է. լնդիս շրջանում պատռվածք է եղել»,- ասաց Արսեն Տիտանյանը:
Առայժմ հայտնի չէ, Մելքոնյանը կգնա խորհրդարան, թե մանդատից կհրաժարվի՝ ակնկալելով պաշտոն գործադիր մարմնում:
Համայնքապետը հույս չունի, թե հարցը արագ կկարգավորվի, սակայն այսպես երկար շարունակվել չի կարող: Գյուղացիները զրկվում են ապրուստի միակ միջոցից՝ հողից:
Գյուղացիները մեկ օր կհամբերեն, որից հետո, իրենց իսկ հավաստիացմամբ, ավելի կտրուկ քայլերի կդիմեն:
Մարզպետ նշանակվեուց առաջ Ռ. Թևոնյանը եղել է «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ի տնօրենը, սակայն պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ մարզպետը դեռ շարունակում է լինել գործարանի տնօրեն, թեև օրենքը համատեղելիությունն արգելում է:
Խոստացան օրվա ընթացքում վթարը վերացնել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Գեորգի Մարտիրոսյանն էլ դատաքննության ընթացքում հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատարի արձակուրդից վերադարձած լինելը չի կարող որևէ նշանակություն ունենալ:
Նշենք, որ վարչական դատարանի ծանրաբեռնվածության մեջ զգալի «դեր» ունի Երևանի քաղաքապետարանը: Օրինակ 2 օրվա ընթացքում՝ հունիսի 22-23-ին քաղաքապետարանի դեմ վարչական դատարան ներկայացվել է 67 հայցադիմում:
Մարուքյանը նշեց, որ որևէ քննարկում չի եղել իրեն պաշտոն տալու մասին: Բացի այդ, ինքն էլ չի ակնկալում որևէ պաշտոն ստանալ, քանի որ իրեն չի պատկերացնում խորհրդարանից դուրս:
Գյուղն ունի 382 ընտրող, որից քվեարկությանը մասնակցել է 168-ը կամ 43,5%-ը։
Այգեշատում օգնության կարիք ունեցողները համեմատաբար շատ են։ Ժամը 17:45-ի դրությամբ օգնության կարիք է ունեցել 16 ընտրող։
Հանձնաժողովի քարտուղար Գասպար Եղիազարյսնը նշեց, որ այսպիսի պասիվ մասնակցություն նույնիսկ համայնքապետի ընտրության ժամանակ չի եղել։
«Գյուղը փոքր է, ինչքան գիտեմ, փաստացի ավելի քիչ մարդ է ապրում»,- նշեց հանձնաժողովի նախագահը։ Գ. Գրիգորյանն ասաց, որ որևէ միջադեպ չի եղել, բողոքներ չկան։
Հանձնաժողովի նախագահ Ամալյա Ռաֆայելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ստիպված են 100-ական օրինակով սեղանի վրա շարել, քանի որ չհրկիզվող պահարանում հնարավոր չէ տեղավորել։
Քաղաքացիները երբեմն սպասում են 20 րոպե, որպեսզի կարողանան իրացնել իրենց ընտրելու իրավունքը։
«Բայց ես կարմիր խաչ պիտի դնեի»,-դժգոհեց ընտրողը։
Էդմոն Մարուքյանն ասաց, որ ըստ նախնական տվյալների՝ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում լինելու է երրորդ ուժը, իսկ թե քանի տոկոս քվե կստանան՝ դժվարանում է ասել:
«Ուրիշ պետությունները մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում, դրանից ոգևորվում ենք ու մեր հողերը դարձնում առուծախի առարկա: Միշտ այդպես ա եղել, հիմա էլ շարունակվում ա, բայց մենք էլի նույն սխալներն անում ենք»,-նշում է Կ. Սարգսյանը:
«Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 129-Ա որոշումը:
Նրա խոսքերով՝ մտել է քաղաքականության մեջ հանուն մեր հայրենիքի, հայրենիքի հզորության, հանուն իր հայրենասիրության:
Արզաքանցյանը դատարան էր դիմել հունիսի 12-ին և պահանջում էր անվավեր ճանաչել ԿԸՀ-ի որոշումը, որով անվավեր է ճանաչվել, որպես թեկնած իր գրանցումը:
Մեզ պետք է բոլորին բերել մի դաշտ՝ հաշտեցման: Մինչև ժողովուրդը չլինի միասնական, իրար հետ հաշտ, գլուխ գլխի չտա, այն պրոբլեմները, որ ունենք, չենք կարողանա լուծել, ով ինչ ուզում է ասի»,-դիմելով գավառցիներին՝ ասաց Էդմոն Մարուքյանը:
Արամոն նշեց, թե պետությունն այնքան ամուր հիմք պետք է ունենա, որ գյուղացին, արտադրող մարդն իր գործը չթողի ու զբաղվի քաղաքականությամբ: