Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր։
Որոշ ընտանիքներում արձանագրվել է կենցաղային որոշակի իրերի բացակայություն։
Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Ինչպես հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակը եւ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները: Պատգամավորները կոչ են արել հանդես գալ Ադրբեջանին զսպող հասցեական հայտարարություններով:
Զեկույցներով հանդես են եկել համապատասխան ծառայությունների ղեկավարները:
Նախագահի խոսքով՝ շարունակվում են գործադրվել բոլոր ջանքերը խաղաղություն ապահովելու և շփման գծի արևելյան հատվածից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար:
Իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը:
Մարտի 28-ի ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված:
Վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ Անվտանգության խորհուրդն այսօր կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն` այն գնահատելով խիստ լարված: