Ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝
Նրա խոսքով՝ դպրոցի դահլիճում էլեկտրական վարդակների հզորությունը բավարար է միայն մատնահետքի սարքերը միացնելու համար։
Հոկտեմբերի 25-ին առաքելությունը ստացել է լրացուցիչ ահազանգ և ներկայացված տեղեկությունները հիմնավորող նյութեր։
Արաքս համայնքի Խորոնք և Արտիմետ գյուղերում ևս ընտրողներն իրենց անունները չէին գտնում։
Հանձնաժողովի անդամներն էլ պարբերաբար դժգոհում էին քվեասենյակի ցրտից։ Նրանք առաջարկում էին փակել դուռը, որ ջերմաստիճանը մի փոքր բարձրանա, սակայն հանձնաժողովի նախագահն ասաց, որ չեն կարող նման բան անել։
Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվել է պահպանություն։
Ընտրություններին կարող եք հետևել «Հետքի» կայքում և սոցցանցերում։
Հեռուստաաշտարակի էլեկտրաէներգիայի մատակարարման անցած գիշեր տեղի ունեցած խափանումից հետո պարզվել է, որ արդյունքում կապի ապահովման սարքավորումներ են վնասվել։
Ստեփանավանի 25/9 ընտրատեղամասը ընտրողների թվով ամենամեծն է։ 1470 ընտրողից ավելի քան 300-ը արդեն քվեարկել են։ Մանասյանը նաև նշեց, որ ընտրողների հոսքն էլ առավոտվանից նորմալ է։