Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 12-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինային ամերիկյան օգնության հարցերը։
Ուկրաինան ամառային ձախողված հակահարձակումից հետո դժվար թե կարողանա հաջորդ տարի նոր խոշոր հարձակողական գործողություններ ձեռնարկել։ Այդ մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է մասնակցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությանը: Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Զելենսկին Արգենտինա մեկնելու ճանապարհին հանդիպել է նաև Կաբո Վերդեի վարչապետի հետ։
ՆԱՏՕ-ն կշարունակի օգնել Ուկրաինային, չնայած Նիդերլանդներում և Սլովակիայում քաղաքական փոփոխություններին։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։
Բանակցությունների հարթակ կարող է դառնալ նաև Հունգարիան, որի իշխանություններն ավելի վաղ առաջարկել էին միջնորդ դառնալ երկու երկրների հակամարտության դադարեցման հարցում։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կարծում է, որ կոնգրեսականները, որոնք հրաժարվում են աջակցել Ուկրաինային օգնության հատկացմանը, կողմ են «Պուտինի ռազմավարական դիրքի բարելավմանը»:
Ռուսական զորքերը դեկտեմբերի 4-ի գիշերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ 23 հարվածային անօդաչու և մեկ կառավարվող ավիահրթիռ են արձակել։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը:
Գերմանիայի կառավարությունն Ուկրաինային է հատկացրել ռազմական օգնության նոր փաթեթ, որտեղ մասնավորապես, ներառվել է 155 մմ տրամաչափի 3 840 հրետանային արկ։ Այդ մասին փոխանցում է Европейская правда-ն։
Ուկրաինայի Գերագույն ռադայի 9-րդ գումարման ղեկավար կազմը, խմբակցություններն ու խմբերը հայտարարություն են ստորագրել այն մասին, որ Ուկրաինայում հաջորդ ընտրությունները կկայանան միայն ռազմական դրության ավարտից հետո: