«Ես չեմ սիրում ձեւեր թափել, ասել` սա իմ ծննդավայրն է, ոչ մի տեղ այստեղից չեմ գնա: Եթե այստեղ անելիք չունեմ, ինչքա՞ն կարող եմ ծառով ու թփով հիանալ:
Ութամյա դպրոցը Տավուշի մարզի Դիտավան գյուղի միակ լուսավոր կետն է: Գյուղացիներն անհամբեր սպասում են աշակերտների կազմակերպած անգամ ամենահասարակ միջոցառմանը: