Թերթի տեղեկություններով, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը չի կարողանում գտնել մի փաստաբան, ով հանձն կառնի դատարանում պաշտպանել իր իրավունքները:
Թերթի տեղեկություններով, այն պահից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց իշխանությունների պատվիրակության իր կազմը, կուլիսային պատերազմ է սկսվել ընդդիմության շարքերում` այդ կազմում ընդգրկվելու համար:
Լուրեր կան, թե կրակողը «Կյաժ Էդոյի» շրջապատից է: «Կյաժ Էդո» անունով հայտնի է Երևանի վարչական շրջաններից մեկի ղեկավարը: «ՀԺ»-ի տեղեկություններով` փորձ է արվում կրակողների գործողությունները ներկայացնել որպես ինքնապաշտպանություն:
Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությունը ճիշտ նույն վիճակում է հայտնվել` պարզապես վերացել է. հետևաբար, նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն իսկապես չկա:
ԵԽԽՎ-ն երեկ հաստատել է մի զեկույց, որը պարունակում է այն գործողությունների ծրագիրը, որոնք պետք է իրականացնեն 14 անդամ պետություններ` ԵԽԽՎ առջև ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման համար:
«Հրապարակին» հասած տեղեկություններով` նա սեպտեմբերից ստանձնելու է Հ2 հեռուստաընկերության տնօրենի պաշտոնը: Հեռուստաընկերությունը պատկանում է նրա ամուսնուն` Սամվել Մայրապետյանին:
«Առավոտի» տեղեկություններով՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի՝ Կառավարման ակադեմիայում սովորելու վարձը վճարվում է որոշ գյուղերի համայնքների բյուջեից։ Եվ բնավ պատճառն այն չէ, որ Նաիրին ընչազուրկ է. նա «Նարեկ» ռեստորանային...
Երեկ գիշերը Կորյունի փողոցում թռուցիկներ փակցնելու ժամանակ երիտասարդ ակտիվիստներին են մոտեցել մի քանի ոստիկան եւ ՀՔԾ աշխատակիցներ, ովքեր փորձել են հրահանգել երիտասարդներին չփակցնել թռուցիկներ, քանի որ այսպիսով կեղտոտում են քաղաքը:
Երեկ «ՀԺ» թղթակիցը շրջել է Երեւանի ավելի քան 20 ավտոկայանատեղիներով, որոնցից միայն մեկում է աշխատակցի ձեռքին հսկիչ-դրամարկղային մեքենա եղել: «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքը հակառակն է պարտադրում: