«Ընտրախախտումներ որ լինեին եր մարզում, դե կկրեինք հենա, ի՞նչ ընտրախախտումների մասին է խոսքը»,- հայտարարել է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:
Թերթը հրապարակել է մի լուսանկար, որում Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքը դիտարկած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հայդի Թալիավինին է:
Թերթի իրազեկ աղբյուրների վկայությամբ` արդեն որոշվել է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է դառնալու «Շարմ հոլդինգ» ՍՊԸ տնօրեն, շոումեն Ռուբիկ Ջաղինյանը:
Նախագահի թեկնածուՎարդան Սեդրակյանը երեկ Միքայելյան հիվանդանոցում բուժստուգում է անցել, և բժիշկները գտել են, որ պետք է ստացիոնար բուժվի:
Երեկ Երեւանի երթուղային տաքսիների գծերը «նայողները» հավաքել են այդ երթուղիներում աշխատող վարորդներին եւ առաջարկել ընտրությունների օրը ժողովրդին անվճար տեղափոխել ընտրատեղամասեր:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը` պահանջելով ՕԵԿ-ից բռնագանձել ավելի քան 13 հազար դոլարի հասնող գումար:
Երեկ առավոտյան 7:50-ի սահմաններում Երեւանում լսվել է հակաօդային պաշտպանության ազդանշանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ Տյումենի, Սվերդլովսկի, Չելյաբինսկի եւ Կուրգանի մարզերում երկնաքարերի անձրեւ է տեղի ունեցել:
Մայիսին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններին ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորելու է նախկին ՀՀԿ-ական, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը:
Այս օրերին 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերում աշխատանքային եռուզեռ է, իսկ բնակիչներին այդ աշխատանքները փորձում են ներկայացնել իբրեւ Սերժ Սարգսյանի բարի կամքի դրսեւորում։