Այս տարվա ապրիլի 23-ին լուրջ միջադեպ է տեղի ունեցել Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում: Ըստ թերթի` դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել աշակերտուհի Լիդիայի մորը` Նատալյա Սարգսյանին:
Դեպի Ռուսաստան և Ուկրաինա ավտոբուսային ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել են, թե մեկնողների թիվն այնքան շատ է, որ իրենց միջև լուրջ մրցակցություն է առաջացել:
Թերթի տեղեկություններով, ԲՀԿ-ն, անկախ ընտրությունների արդյունքներից, որևէ կերպ չի ներգրավվելու հետընտրական զարգացումների մեջ, չի մասնակցելու որևէ բողոքի ակցիայի, որոնք պատրաստվում են իրականացնել ՀԱԿ-ը և մնացյալները, այդ թվում և չի մասնակցելու...
Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ այսօր ՀՀԿ-ն իր առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ պատրաստվում է երեւանյան ռեստորաններից մեկում նշել մայիսի 1-ը: Հավաքին ներկա է լինելու ՀՀԿ ողջ վերնախավը:
Քաղխորհրդի մասնակիցները նախորդ նիստից հետո կոչ էին արել ՀԱԿ-ից հեռացած կամ վերջինի հետ հարաբերությունները սառեցրած կուսակցություններին հետ վերադառնալ եւ պայքարել ՀԱԿ հայտարարած նպատակի՝ երկրում սահմանադրական կարգի հաստատման եւ ռեժիմի կազմաքանդման...
Արտագաղթի ծավալները գնալով ահռելի չափերի են հասնում: Միայն այս տարվա առաջին երեք ամսում արտագաղթել է 35.500 հոգի: Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013 թ. հունվար-մարտ ամիսներին» զեկույցը, ըստ որի՝ ՀՀ-ից հեռացել է 259.210 եւ վերադարձել 233.710...
Ազգային ժողովում կարելի է հանդիպել շոու-բիզնեսի ներկայացուցիչների, որոնք օգնականի կարգավիճակով ներթափանցել են խորհրդարան՝ ամբողջացնելով օրենսդիր մարմնի շոու-բիզնեսային պատկերը:
Ի դեպ, որքան էլ հավատացնում են, որ փող բաժանողներին չեն բռնելու, ՀՀԿ-ն որոշել է վերջին 2 օրը չթողնել, որ ԲՀԿ-ն փող բաժանի: Բաժանելու մենաշնորհն իրենցն է: Ըստ ամենայնի, այս լուրը «հասել է» ԲՀԿ-ին, ուստի որոշել են գործը վերջին օրվան չթողնել:
Երեկ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրագրողներին ասել է, որ եթե Երևանի քաղաքապետը ընտրվի ԲՀԿ-ի թեկնածուն, ապա վերջինս լինելու է անկախ, չի ենթարկվելու ՀՀԿ շտաբի որոշումներին, առաջնորդվելու է քաղաքի շահով: