Գևորգյանը պատմել է նաև, որ հսկիչ անցագրային կետում գտնվող ոստիկաններից մեկը տուժել էր, ինքը ցանկացել է օգնել, բայց թույլ չեն տվել՝ ասելով, որ շտապօգնությունը կգա, կօգնի:
Դրանից հետո Մնացականյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են և պարզվել է, որ վնասվել է նրա հաստ աղիքը, որից հանվել է փամփուշտի գնդակ: մնացականյանւ տեղյակ չէ՝ զենքը, որով իրեն կրակել են, գտնվել է, թե ոչ:
Ըստ Մաթևոսյանի պատմածի՝ խմբի անդամները ցանկացել են գնդում գտնվող ոստիկանների անձնական մեքենաներն այրել, ինքը Պավել Մանուկյանին խնդրել է նման բան չանել:
«Սասնա ծռեր»-ի համակիրները դատարանի դիմաց են. նրանք պաստառներ պարզած՝ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ նիստը դռնբաց քննելու որոշում կայացվի, արդար դատաքննություն իրականացվի եւ ազատություն շնորհվի խմբի անդամներին:
Համաներման վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս Եղիազարյանը նշեց, որ առարկում է, որ այս գործով անցնող ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառվի, բացառությամբ մեկի՝ Արայիկ Խանդոյանի, ով, ինչպես հայտնի է, մահացել է:
Մակյանը նշեց, որ կախված նրանից, թե հետագայում ինչ վարքագիծ կդրսեւորեն քաղաքացիները, դատարանը կաշկանդված չի լինի նորից վերանայելու իր որոշումը:
Վալերիյ Օսիպյանի հարցաքննությունն այսօր ավարտվեց:
Փոխոստիկանապետի խոսքով՝ ՊՊԾ գնդում եղած անձանցից ուրաքանչուրը 4-5 ատրճանակով էր ման գալիս:
Դատավոր Մեսրոպ Մակյանը ՊՊԾ գնդի գրավման գործը դռնփակ քննելու վերաբերյալ որոշում կայացրեց: