HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մրգավետ գյուղում 1 կիլոգրամ 400 գրամ թմրամիջոց է հայտնաբերվել

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի 62-ամյա մի բնակիչ տանը թմրամիջոց է պահում և օգտագործում։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Տեղեկությունների հիման վրա կատարված զննությամբ հայտնաբերվեցին ընդհանուր 1 կիլոգրամ 400 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն չորացված զանգվածներ, ինչպես և կանեփի չորացված բույս՝ մոտ 40 գրամ քաշով։

Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերված զանգվածները կանեփ են ու իր օգտագործման համար։ Նշանակվել է դատաքիմական փորձաքննություն։

Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter