HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դատական կարգադրիչները կկարողանան հավելավճար ստանալ. նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանի, Նազելի Բաղդասարյանի և Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այն ընդունվեց 111  կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Փոփոխություններով առաջարկվում է օրենքով ամրագրել, որ դատական կարգադրիչները ևս կարող են ստանալ հավելավճար:

Հիշեցնենք, որ գործող իրավակարգավորմամբ հավելավճար ստանում են հարկադիր կատարողները, հարկային, մաքսային, Հատուկ քննչական ծառայության ծառայողները, Քննչական կոմիտեի ծառայողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter