HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Վարդապետյանը հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարին և գործադիր տնօրենին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի մարտի 5-ին Հաագայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային և գործադիր տնօրեն Ջեյն Հեբներին։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի մայիսի 17-ից:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դատախազների միջազգային ասոցիացիայի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար և կարևորել Ասոցիացիայի առաքելությունը՝ տեղեկատվության փոխանակման միջոցով հանցավորության դեմ արդյունավետ պայքարելու համատեքստում: 

Գլխավոր դատախազն ընդգծել է Ասոցիացիայի կողմից կազմակերպվող տարեկան ու ընթացիկ համաժողովները և յուրաքանչյուր տարի հրապարակվող պարբերականը, որում ներառվում են նաև ՀՀ դատախազների հեղինակած գիտական հոդվածները:

Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնան և գործադիր տնօրեն Ջեյն Հեբները բարձր են գնահատել ՀՀ գլխավոր դատախազության հետ առկա համագործակցության մակարդակը և կարևորել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակության առաջիկա այցը Հայաստան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter