HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը սահմանեց նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը

Կառավարության նիստում հաստատվեց պաշտպանության նախարարության համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը։ Նախագիծը չզեկուցվող էր։ Որոշումը տարածվելու է հետևյալ շրջանակների վրա՝

-2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող այն նախկին զինծառա­յողների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայն նախկին զինծառայողի և օրենքով սահմանված՝ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով բնակելի տարա­ծության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառակուսի մետրից պակաս։

-3-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող այն նախկին զինծառա­յողների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը 4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա, կամ նախկին զինծառայողի և օրենքով սահմանված՝ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով սեփականության իրավունքով բնակելի տարա­ծության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառակուսի մետրից պակաս։

-1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները և զոհված (մահացած) զինծառա­յողների ընտանիքները, որոնք համապատասխանաբար կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ Հայաստանի Հանրապե­տության տարածքում չունեն սեփա­կա­նության իրավունքով բնակելի տարածություն կամ Հայաստանի Հանրապե­տության տարածքում ունեն սեփա­կա­­նության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն՝ 4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա։

-1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, որոնք կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայն նախկին զինծառայողի և այս կարգի 4-րդ կետում սահմանված` նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով բնակելի տարա­ծության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառակուսի մետրից պակաս:

Ըստ որոշման՝ բնակարանային ապահովության իրավունքից չեն օգտվում այն անձինք, որոնք զինծառայողի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթո­շակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվանից առաջ` հինգ տարվա ընթացքում, օտարել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունները կամ փոխել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունների օգտագործման նպատակային նշանա­կությունը կամ զինծառայողի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ բնակվում են օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չստացած բնակելի տարածությունում կամ օրենքով սահմանված կարգով ժառանգության բացումից հետո բնակելի տարածության նկատմամբ ունեն ժառան­գական իրավունք, սակայն չեն հրաժարվել իրենց հասանելիք բնակելի տարածության նկատմամբ ժառանգության իրա­վունքից:

Զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի և զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում`

1) ամուսինը և 18 տարին չլրացած երեխաները։

2) անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը։

3) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի հետ նույն հասցեում հաշվառված ծնողները, իսկ զոհված (մահացած) զինծառա­յողի ծնողները` անկախ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ վերջինիս հետ համատեղ հաշվառված լինելու հանգամանքից։

4) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քույրը և եղբայրը, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվել է խնամակալություն, և նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովությունն իրականացվում է սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով:

Շահառուին սեփականության իրավունքով անհատույց բնակարան տրամադրվում է շահառուի կողմից նման ցանկություն հայտնելու և Պաշտպանության նախարարության տնօրինման ներքո շահառուի բնակարանային պայմանները բավարարող համապատասխան բնակարան լինելու դեպքում: 

Շահառուների բնակարանային ապահովումն իրականացվում է հետեւյալ հաջորդական առաջնահերթությունը հաշվի առնելով`

1) զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներ։

2) 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ։

3) 2-րդ խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter