HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերացվել են թռնչամթերքի ներմուծման սահմանափակումները Մեծ Բրիտանիայից և Նիդերլանդներից

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2018 թվականի դեկտեմբերի 5-ից վերացրել է Մեծ Բրիտանիայից և Նիդերլանդներից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի, միջադիրների ներմուծման ժամանակավոր սահմանափակումները: Այս մասին հաղորդում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը:

Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը, ինչպես նաև Նիդերլանդների տնտեսական հարցերի և կլիմայի քաղաքականության նախարարության կողմից ստացված պաշտոնական գրությունը: