HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեակատարողական հիմնարկում գտնվող անձինք արդեն իսկ կարող են օգտվել տեսազանգի հնարավորությունից

2018 թվականի նոյեմբերի 1-ից օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն: Այս մասին հաղորդում է արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:

Արդարադատության նախարարության և «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկներն ապահովվել են տեսազանգի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական մեկական սարքավորումներով: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում առկա է երկուսը:

Արդարադատության նախարարությունը կոչ է անում ազատությունից զրկված անձանց օգտվել տեսազանգի իրենց հնարավորությունից և պահպանել արտաքին աշխարհի հետ իրենց կապը:

Տեսազանգի տրամադրման կարգին ծանոթանալու, ինչպես նաև տեսազանգից օգտվելուն առնչվող ցանկացած հարցի համար գործում է թեժ գիծ՝ 85 00:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter