HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ կապված «News.am» լրատվական գործակալության հետ

Ոստիկանության ծառայողների կողմից «News.am» լրատվամիջոցի գրասենյակ այցելելու, Ոստիկանության՝ լրատվական գործակալության ղեկավարությանն ուղղված նամակների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

Ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ այդ թվում հիմք ընդունելով «News.am» լրատվական գործակալության հայտարարություններում նշված հանգամանքները:

Քննարկման ընթացակարգի այս փուլում ՄԻՊ-ը անհրաժեշտ է համարում արձանագրել, որ լրատվամիջոցների ու լրագրողների մասնագիտական աշխատանքի, նրանց գործունեությանը ցանկացած տեսակի միջամտության հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter