HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը եւ հաջորդ առավոտ ոստիկանությունում գրանցվել է 296 հաղորդում

Ազգային Ժողովի 2018թ. արտահերթ ընտրությունների քվեարկության օրը` 09.12.2018թ. ժամը 08:00-ից մինչև հաջորդ օրը՝ 10.12.2018թ. ժամը 12:00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության ստորաբաժանումներում գրանցվել է ընդհանուր 296 հաղորդում (Երևանում՝ 81, մարզերում՝ 215), որից 134-ը` հանցագործությունների մասին, իսկ 162-ը` հանցագործության հատկանիշներ առերևույթ չպարունակող, սակայն ստուգման ենթակա այլ տեղեկություններ: 
Ոստիկանության հաղորդմամբ` հանցագործության մասին 134 հաղորդումներից 23-ն ուղարկվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, 2-ը դատախազություն՝ ընթացքը որոշելու համար, 9-ը` ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներ, իսկ մնացած 100 դեպքերով ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվում են նյութեր:
Ստուգման ենթակա 162 տեղեկություններից 1-ն անհիմն լինելու պատճառաբանությամբ թողնվել է անհետևանք, 3-ն ուղարկվել է դատախազություն՝ ընթացքը որոշելու համար, իսկ 158-ով դեռևս կատարվում են ստուգումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter