HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ բնակարանում. կան զոհեր

Դեկտեմբերի 11-ին, ժամը 06:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի (երկհարկանի փայտյա) բնակարաններից մեկում:

Փրկարարները բնակարանից դուրս են բերել Վ. Հ.-ի (ծնված 1982 թ.) և Ա. Բ.-ի (ծնված 1959 թ.) դիերը, իսկ Դ. Հ.-ին (ծնված 1992 թ.) և Գ. Գ.-ին (ծնված 2006 թ.) տեղափոխել Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինս նույնպես մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:15-ին, մարվել՝ 07:25-ին: Բնակարանում այրվել են պահարանը, մահճակալը և հատակը (մոտ 10 քմ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter