HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու արտադրամաս վերսկսել է աշխատանքը

Կառավարության ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերացրել է անհատ ձեռնարկատերեր Կարապետ Միքայելյանին (Վայոց Ձորի մարզ, գ. Ելփին) պատկանող ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների և Արմինե Մարկոսյանին (Տավուշի մարզ, ք. Դիլիջան) պատկանող լավաշի արտադրամասերի գործունեության կասեցումը։ Արտադրողները, ըստ հաղորդագրության, բավարարել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները և սահմանված ժամկետներում կատարել Տեսչական մարմնի կողմից տրված բոլոր հանձնարարականները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter