HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ ստորաբաժանումները ադրբեջանական կողմի կորուստ են արձանագրել

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի Բաշ-Քարվենդ բնակավայրի դիմաց տեղակայված մարտական հենակետերից մեկում, ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից արձանագրվել է հակառակորդի զինծառայողների միջև բարձր (ամենայն հավանականությամբ վիճաբանության, իսկ այնուհետև փոխհրաձգության) ձայներ, որից հետո դիտարկվել է հակառակորդի զինծառայողների կողմից ընկած զինծառայողին քարշ տալով տանելը:

Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանությանը նախարարությունը՝ հավելելով, որ նմանատիպ միջադեպերը հաճախակի կրկնվող երևույթներ են, որոնք մշտապես դիտարկվում և արձանագրվում են հայ դիրքապահների կողմից, «ինչը վառ  վկայությունն է այն իրողության, որ Ադրբեջանի զինված ուժերում կարգապահական և միջանձնային հարաբերությունները շարունակում են մնալ  անմխիթար վիճակում:

«Վերոնշյալ միջադեպի արդյունքում հակառակորդ կողմը հավանաբար կունենա կորուստներ,որոնց մասին ավանդույթի համաձայն նախընտրում է չհայտարարել: Չի բացառվում նաև, որ ադրբեջանական էլիտան, իր  երևակայությանը բնորոշ շեշտադրումներով, ամենայն հավանականությամբ կփորձի կատարվածի արդյունքում տեղ գտած կորուստները վերագրել հայկական կողմին»,- գրված է ԼՂՀ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter