HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է թմրամիջոցի ապօրինի տեղափոխումը Հայաստան (տեսանյութ)

Օրերս, ոստիկանության կամզակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։

Ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը, դեկտեմբերի 24-ին համագործակցելով Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի, Մեղրիի ոստիկանության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ՝ ժամը 3-ի սահմաններում պետական սահմանի «Ագարակ» անցակետի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման ենթարկվեց Իրանից ժամանած ավտոբուսը։ Ուղևորներից մեկի՝ Մոջտաբա Էզեդինֆումեշի անձնական խուզարկությամբ և նրա նստատեղի հենակի դարակում հայտնաբերվեց «Տրամադոլ» դեղամիջոցի «200» և «100» գրառմամբ՝ ընդհանուր 20 հաբ։

ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ։ Ըստ դատաքիմիական փորձաքննության եզրակացության՝ հաբերում հայտնաբերվել էր «տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ։

Մոջտաբա Էզեդինֆումեշին ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter