Մ-6 Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը դեկտեմբերի 27-ին՝ 15:00-ից 20:00-ն փակ է լինելու
Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ ծրագրի ղեկավարի կողմից ստացված տեղեկության համաձայն՝ Մ-6 Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 1-ին կմ-ին առկա է քարաթափման վտանգ:
Ինչպես տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ս.թ. դեկտեմբերի 27-ին ժամը 15:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով վերոնշյալ ճանապարհահատվածը մինչ ժամը 20:00-ն փակ է լինելու երթևեկության համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել