HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այբ» հիմնադրամը ԿԳՆ-ից չի ստացել որևէ պաշտոնական եզրակացություն

«Այբ» կրթական հիմնադրամը հաղորդագրություն է տարածել «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վերաբերյալ ԿԳՆ-ի եզրակացության մասին: Այն ներկայացնում ենք ստորև. 

«ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հերթական անգամ դրսևորեց նույն գործելաոճը և մինչև «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վերաբերյալ ուսումնասիրության վերջնական ամփոփումը կրկին ներկայացրեց հանրությանն իր կարծիք-գնահատականը։ Այդպես էր ութ ամիս առաջ, այդպես է հիմա։

«Այբ» կրթական հիմնադրամը մինչ օրս նախարարությունից չի ստացել ուսումնասիրությունների և դրանց արդյունքների վերաբերյալ որևէ պաշտոնական կամ գրավոր եզրակացություն: Առանց ուսումնասիրվող կողմի կարծիքը լսելու և մեկնաբանություններն ունենալու՝ ուսումնասիրության մասին տեղեկություն տարածելը կասկածի տակ է դնում այն կատարողի անաչառությունը և ուսումնասիրության արդյունքները: Վերջին ութ ամիսների ընթացքում «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վերաբերյալ տարածվել են բազմաթիվ ապատեղեկություններ, որոնք հետագայում հերքվել են հենց տարածողների կողմից: «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը փակվել է առանց ուսումնասիրության ու հանրային լսումների, և տպավորություն է ստեղծվում, թե նախարարությունը փորձում է հետին թվով «հիմնավորել» ծրագրի փակումը: Մենք սպասում ենք ուսումնասիրության արդյունքներին, պատրաստ ենք հայտնելու մեր դիրքորոշումը և տալու մեր հիմնավորումները բոլոր «խնդրահարույց» կետերի վերաբերյալ:

Իսկ մինչ այդ առաջարկում ենք Արարատյան բակալավրիատի ստեղծմանն ու փաստերին ծանոթանալ այս տեսանյութում (https://bit.ly/2Rg6LR2). այն լույս է սփռում շատուշատ հարցերի վրա»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter