Ըստ հաղորդման՝ գերեվարվածների հետ անցկացվել են դեմ առ դեմ հանդիպումներ, և բացի դրանից, նրանց հնարավորություն է տրվել շփվել իրենց ընտանիքների հետ։
Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ Բաքվում պահվող Արցախի պաշտոնյաների հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, նաև նրանց հնարավորություն է տրվել շփվել իրենց ընտանիքների հետ։
Բաքվի Սաբաիլի շրջանի դատարանը Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս 4 ամսով։ Այս մասին դատարանից հայտնել են ռուսական РИА Новости պետական գործակալությանը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակումից և դրան հաջորդած իրադարձություններից հետո Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են Արցախի՝ տարբեր տարիներ ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։
«Հարությունյանն արդեն իսկ հարցաքննվել է։ Միայն կարող եմ ասել, որ նրա տված ցուցմունքները կօգնեն գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ»,- նշել է փաստաբանը։ Ալով Սաֆարալիևի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը ֆիզիկապես և հոգեպես նորմալ վիճակում է։
Արցախի Հանրապետության վերջին՝ հինգերերոդ նախագահ Սամվել Շահրամանյանի մասին դեռևս տեղեկություններ չկան։
Այս ձերբակալությունների մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրները դեռևս ոչինչ չեն հայտարարել։
«Մենք՝ Ռուբեն Վարդանյանի չորս զավակներս, դիմում ենք աշխարհի առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպաններին և լրատվամիջոցներին՝ Ադրբեջանի ապօրինի կալանավորումից մեր հորը և բոլոր հայերին ազատելու հրատապ օգնության խնդրանքով»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ռուսական ТАСС գործակալությունն էր հայտնել Մնացականյանի ձերբակալության մասին՝ հղում անելով վերջինիս մոտ շրջապատին։